Կառուցապատում
Ժամանակակից գործարար միջավայրը պահանջում է ավելին, քան պարզապես իրավական լուծումներ։ Այն պահանջում է վստահելի գործընկեր՝ ունակ ապահովելու արդարություն, արագություն և միջազգային պաշտպանություն ցանկացած բարդության վեճի դեպքում։
Հարգանքով՝ ԴԱԿ թիմ
Դիջիթալ Արբիտրաժաին կենտրոն (ԴԱԿ) ՍՊ ընկերությանը կից Արբիտրաժային դատարանի վճիռները վերջնական են և ունեն պարտադիր իրավաբանական ուժ և ենթակա են հարկադիր կատարման, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում համաձայն «Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի, որի կողմ է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունը։
Արբիտրի կողմից վեճի հանգուցալուծումն իրականացվում է բացառապես փաստական հանգամանքների և կիրառելի իրավական նորմերի հիման վրա՝ ապահովելով արդարացի և իրավական լուծում։
Վճիռները կայացվում են անկախ և մասնագիտական արբիտրների կողմից՝ բացառելով կողմնակալության ցանկացած ռիսկ։ Ձեր վեճը լուծվում է օբյեկտիվ և վստահելի միջավայրում։
Մենք ապահովում ենք անկողմնակալ և մասնագիտացված արբիտրաժային վարույթի իրականացում, որոնք հիմնված են կողմերի համաձայնության, օրենքի գերակայության և պրոֆեսիոնալ գործելաոճի վրա։ Մեր գործերը քննվում են անկախ, չեզոք և փորձառու արբիտրների կողմից, ովքեր ընդգրկված են կենտրոնի կողմից հաստատված արբիտրների ցանկում։ Նրանք ունեն բարձր իրավաբանական կրթություն, ոլորտային մասնագիտացում և տարիների պրակտիկ փորձ թե՛ տեղական, թե՛ միջազգային վեճերի լուծման ոլորտում։
Երկրում միջազգային ճանաչում
տարվա
արբիտրների մասնագիտական փորձ
Գործի
միջին տևողություն
Վճռի
չեղարկման դեպք
Արբիտրաժ․
Արբիտրաժային տրիբունալը որպես կանոն գործի վարույթն ավարտում է վճիռ կայացնելու համար գործը արբիտրաժային տրիբունալին հանձնելու պահից 30-օրյա (երեսնօրյա) ժամկետում։ Հաշվի առնելով վեճի բարդությունը և գործի վարույթի իրականացմանը խոչնդոտող այլ հանգամանքները՝ արբիտրաժային տրիբունալը իր նախաձեռնությամբ կամ վարույթի կողմերի միջնորդությամբ կարող է ողջամիտ ժամկետով երկարաձգել գործի ավարտի ժամկետը։
Արբիտրաժ․
Գույքային պահանջներով արբիտրաժային վճարը գանձվում է ՀՀ դրամով՝ հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 19.000 /տասնինը հազար/ ՀՀ դրամից և ոչ ավել 1.200.000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամից: Ոչ գույքային պահանջներով արբիտրաժային վճարը գանձվում է 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով: Ձեր գործով արբիտրաժային ծախսերի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար կարող եք օգտվել կայքի Հաշվիչ ենթախմբից։
Արբիտրաժ․
Արբիտրաժային կարգով վեճը լուծելու համար անհրաժեշտ է վեճի կողմերի միջև առկա կամքը հստակորեն արտահայտող համաձայնություն` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ, որը կարող է լինել ․ • Առանձին կնքված համաձայնագրի ձևով • կամ պայմանագրում ներառված արբիտրաժային վերապահման ձևով: (որոշ ձևանմուշների կարող եք ծանոթանալ կայքում) Վեճի ծագումից հետո ևս կողմերը կարող են կազմել արբիտրաժային համաձայնություն՝ իրենց վեճը արբիտրաժային տրիբունալին հանձնելու համար:
Արբիտրաժ․
Արբիտրաժային դատարանի իրավասությանը ենթակա են առևտրային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև ոչ առևտրային հարաբերություններից բխող վեճեր, ինչպիսիք են կորպորատիվ և առևտրային, ֆինանսական, կառուցապատման, ընտանեկան, աշխատանքային և այլ ոլորտներին առնչվող վեճեր։
Արբիտրաժ․
Արբիտրաժը կողմերին հնարավորություն է տալիս ընտրելով նեղ մասնագիտացում ունեցող արբիտրներ, իրենց կարիքներին համապատասխան ընթացակարգային կանոններ, որը ապահովում է վարույթի ձևական կողմերի էական նվազեցում, վարույթի հարաբերական արագություն և արդյունավետություն,ինչպես նաև գաղտնիություն։ Արբիտաժի կողմերը հնարավորություն ունեն արբիտրաժային գործընթացը կազմակերպել հեռավար տարբերակով, ինչպես նաև սահմանել միայն գրավոր կամ բանավոր ընթացակարգ։
Արբիտրաժ․
Արբիտրաժային տրիբունալի վճիռը վերջնական և պարտադիր է կողմերի համար, այն ենթակա չէ վերանայման ո՛չ արբիտրաժային տրիբունալների, ո՛չ դատարանների կողմից։ Գործող օրենսդրությամբ նախատեսված են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու սահմանափակ հիմքեր:
Արբիտրաժ․
Արբիտրաժային դատարան կարող է դիմել արբիտրաժային համաձայնության կողմ հանդիսացող ցանկացած անձ (անհատներ և կազմակերպություններ)։ Արբիտրաժային դատարանում գործերի վարումը իրականցվում է և՛ էլեկտրոնային (հատուկ համակարգչային ծրագիր միջոցով` Մուտք Դատարան հղմամբ) և ՛ թղթային եղանակով։
Հաշտարարություն․
Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:
Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով:
Հաշտարարությունը կարող է իրականացվել վեճի լուծմանը հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով: Կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում հաշտարարությունը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր հասանելի տեխնոլոգիաների զուգակցմամբ:
Նախապայման
Արբիտրաժային գործընթացի հիմքում ընկած է կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությունը։ Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագրի) ձևով:
Օրինակին կարող եք ծանոթանալ Ձևանմուշներ հղմամբ։
Արբիտրաժային վարույթը համարվում է սկսված վեճն արբիտրաժին փոխանցելու մասին ծանուցումը պատասխանողի կողմից ստանալու օրը: Հայցվորը արբիտրաժային դատարան պետք է ներկայացնի իր հայցային պահանջները և դրանք հիմնավորող փաստերը,իսկ պատասխանողը ներկայացնում է իր առարկությունները դրանց վերաբերյալ։ Հայցային պահանջը ստանալուց հետո ձևավորվում է արբիտրաժային տրիբունալը՝ համաձայն արբիտրաժային դատարանի ընթացակարգային կանոնների։
Արբիտրաժն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ որոշման կայացմամբ: Վճիռը պարտադիր է կողմերի համար և ենթակա կատարման ինչպես կամավոր, այնպես էլ հարկադիր կարգով՝ ըստ «Առևտրային արբիտրաժի մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքների։
Չայկովսկի փ․ 34, (19)
© 2025 | Powered by AffiniX
Օրինակ 2՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով (Կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Արբիտրաժի վայրը՝ Երևան, լեզուն՝ հայերեն։ Կողմերի, արբիտրաժային Տրիբունալի և Արբիտրաժային դատարանի միջև գրավոր փաստաթղթերի փոխանցումը և ծանուցումների իրականացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով:
ՊԱՏՃԵՆԵԼ
Օրինակ 1՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի) կանոնակարգի հիման վրա (կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով։ Արբիտրաժի վայրը քաղաք Երևանն է, իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է։ Վեճը լուծվում է ՀՀ նյութական իրավունքի նորմերի համաձայն։ Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են պայմանագրով նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե պայմանագրով սահմանված կարգին համապատասպան գրավոր չի հայտնել փոստային հասցեն (գտնվելու վայրը) փոխելու մասին։
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
|
ք.Երևան |
«– –» —————— 202_թ․ |
«___________» ընկերությունը, հասցե` _________________, ի դեմս___________________________, և «__________________» ընկերությունը, հասցե` ____________________, ի դեմս __________________, (այսուհետ միասնաբար հիշատակվելիս` Կողմեր) կնքեցին սույն համաձայնությունը հետևյալի մասին.
1. Կողմերը պայմանավորվում են __________ պայմանագրից բխող բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ենթակայությունը, հանձնել «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ—ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին ` համաձայն վերջինիս կանոնակարգի՝
2.Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է։
3.Արբիտրաժի վայրը ք. Երևանն է։
4.Վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերին համաձայն։
5.Սույն համաձայնությունը կկիրառվի ցանկացած դեպքում, երբ կողմերի միջև կծագի սույն համաձայնության 1-ին կետում նշված պայմանագրից բխող վեճ։
6.Սույն համաձայնությունը կնքված է հայերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։
«Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ—ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին կանոնակարգը տեղակայված է Ընկերության պաշտոնական ինտերնետային www.e-arbitrage.am կայքում:
Սույն համաձայնության կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են համաձայնությամբ նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե գրավոր չի հայտնել փոստային հասցեն կամ գտնվելու վայր փոխելու մասին։